News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Վճռական պահերին միշտ էլ Սերժ Սարգսյանը երկրում չի եղել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Միշտ վճռական պահերին Սերժ Սարգսյանը երկրում չի եղել, բայց նա եղել է երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, հանձնաժողովը անպայման հարցեր ունի ուղղված իրեն»,-նշեց նա։ Մեր աշխատանքն ուզի, թե չուզի, ի վերջո գալու է դրան, որ գերագույն, գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը, որը երկրի նախագահն էր, ունեցել է գործառույթ, որի հետ կապված մենք ունենք հարցեր»,-ասաց Քոչարյանը` նշելով, որ չի կարող ասել, քանի դեռ այդ էպիզոդը ուսումնասիրված չէ:

Լրագրողի դիտարկմանը, թե նախկինում Սերժ Սարգսյանը սովոր էր, որ խորհրդարանն էր գնում իր մոտ, Քոչարյանը հակադարձեց, որ եթե հանձնաժողովը հրավիրի, նա պարտավոր է գալ. «Նախկինում գնում էին Սերժ Սարգսյանի մոտ, որովհետեւ Սերժ Սարգսյանը ինքն էր որոշում, թե ով պետք է դառնա պատգամավոր: Հիմա այդպես չի, դրա համար էլ Հայաստանում փոխվեց ամեն ինչ, դրա համար լավ կլինի, որ նախկին իշխանավորներն արագ հասկանան այդ փոփոխության խորքային իմաստը եւ համագործակցեն համապատասխան մարմինների հետ, ինչպիսին է մեր քննիչ հանձնաժողովը»:

Տպել