News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Նրան վերագրվող հանցագործության նկարագրության՝ իրավաբանական բառակույտի հետեւում «անզեն աչքը» չի նկատի մի կարեւոր հանգամանք. նրան ձերբակալել են այնպիսի հանցակազմով (ՀՀ քր.օր 314 հոդված), որով անձը ոչ մի պարագայում չի կարող ազատազրկման ենթարկվել։ Անգամ եթե դատապարտվի դատարանի կողմից։ Ինչու՞: Որովհետեւ բոլոր դեպքերում գործելու է 2018թ. համաներման ակտը։

Իսկ այս պարագայում անձը կարո՞ղ է իրավաչափորեն ձերբակալվել։ Իհարկե՝ ոչ։ Ու այս պայմաններում կարո՞ղ է ողջամիտ կասկած մնալ, որ ձերբակալման բուն նպատակը Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշման «դոզան» ավելացնելն ու նրա դեմ ցուցմունք կորզելն է։

Կարծում եմ այս հարցի պատասխանն էլ է ակնհայտ»,-գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել