News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 23
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում որեւէ անձ չի կարող ազատությունից զրկվել, այդ թվում՝ ձերբակալվել կամ կալանավորել, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 21-ը համաձայն՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը։

«Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի /պաշտոնեական կեղծիք/ 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

Հայաստանի Հանրապետությունում որեւէ անձ չի կարող ազատությունից զրկվել, այդ թվում՝ ձերբակալվել կամ կալանավորել, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 21-ը համաձայն՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի, ինչը չի կարող հայտնի չլինել ՀՀ իրավապահ մարմիններին։

Հետեւաբար՝ այս պահին Արսեն Բաբայանը ապօրինի զրկված է ազատությունից։ Ձերբակալումը ծայրահեղ ապօրինի է եւ հետապնդում է ոչ իրավաչափ նպատակներ։

Դիմում եմ բոլոր իրավապաշտպաններին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին աջակցել Արսեն Բաբայանի իրավունքների պաշտպանությանը»,-նշել է նա։

Տպել
Ամենաշատ