News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 23
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Սիրիայում «ոչ մեծ թվով» ամերիկյան զինվորներ կմնան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես փորձում եմ դուրս գալ պատերազմներից։ Հնարավոր է՝ մենք նույնպես ստիպված լինենք մասնակցել պատերազմների»,- երկուշաբթի օրը Սպիտակ տանն ասել է նա, հայտնում է USA Today-ը։

Թրամփի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Սիրիայում քրդական քաղաքի բնակիչները կարտոֆիլ են նետել եւ վիրավորանքներ տեղացել հեռացող ամերիկյան զինվորականների վրա։ Սա նկարահանվել է եւ հրապարակվել քրդական տեղեկատվական գործակալության կողմից։ Տեսանյութում ամերիկյան զրահապատ մեքենաների շարասյունը անցնում է հյուսիսարեւելյան Ղամիշլի քաղաքով։ «Ամերիկացիները փախչում են ինչպես առնետներ»,- գոռում են բնակիչներից ոմանք, մյուսները վիրավորական խոսքեր են գոռում եւ ասում են, որ քրդական շրջաններում թուրքական գրոհների ընթացքում երեխաներ են զոհվել։

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, ընդամենը մի քանի օր անց Թուրքիայի հետ հրադադարի պայմանավորվածությունից, որը թույլ կտա քրդական զինյալներին լքել, այսպես կոչված, «անվտանգության գոտին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ