News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 23
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփի վրա նախագահությունը 2-5 միլիարդ դոլար է նստել։ Նրա խոսքերով, հենց այդքան ինքը կարող էր աշխատել, եթե քաղաքականության փոխարեն շարունակեր բիզնեսով զբաղվել, հայտնում է Reuters-ը։

Ընդ որում, Թրամփը նշել է, որ եթե ստիպված լիներ դա նորից անել, ապա ճիշտ նույն կերպ կվարվեր։

Թրամփը դժգոհություն է հայտնել նրանից, որ ինքը ստիպված է եղել չեղարկել հունիսին Մայամիում գտնվող իր Trump National Doral գոլֆ-ակումբում G7-ի գագաթաժողով կազմակերպելու որոշումը։

Այդ մտադրությունը կտրուկ քննադատության  էր արժանացել ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների կողմից, որոնք հայտարարել էին, թե տպավորությունն այնպիսին է, որ նա փորձում է շահույթ ստանալ իր պաշտոնի միջոցով։

Թրամփը չեղյալ է համարել այն, ինչն անվանել է «վարձատրության մասին կեղծ դրույթ»՝ կետ ԱՄՆ սահմանադրությունում, որն արգելում է նախագահին եւ օրենսդիրներին շահույթ ստանալ իրենց պաշտոններից։

«Կորցրել եմ ես արդյոք 2 միլիարդ, 5 միլիարդ դոլար կամ ավելի քիչ՝ դա նշանակություն չունի։ Ինձ համար միեւնույնն է»,- ասել է Թրամփը՝ հավելելով․ «Ես դա երկրի համար եմ անում։ Ես դա մարդկանց համար եմ անում»։

ԱՄՆ նախագահն ասել է, թե ուզում էր G7-ի գագաթաժողովը ամերիկյան հարկատուների համար անվճար անցկացնել, սակայն այժմ այլ վայր պետք է փնտրի։ «Չեմ կարծում, որ դա այդքան գրավիչ կամ այդքան լավ կլինի»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ