News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 23
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  այսօր՝ հոկտեմբերի 21-ին Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերին: Այս մասին հայտնում են ԱԳ լրատվական ծառայությունից։

Նախարար Մնացականյանը  վստահությամբ նշեց, որ առկա են բոլոր նախադրյալները հայ-բրիտանական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու եւ երկկողմ փոխգործակցությունն առավել ընդլայնելու համար: Այս համատեքստում երկուստեք  կարեւորվեց բոլոր մակարդակներում դինամիկ երկխոսության հետագա ծավալումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ։

Որպես թիրախային ուղղություններ՝  կողմերը նշեցին ՏՏ, բարձրագույն տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, զբոսաշրջության եւ այլ ոլորտները:  Զրուցակիցները կարեւորեցին նշյալ բնագավառներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերը եւ մարդկանց միջեւ շփումների  ակտիվացումը: Մտքեր փոխանակվեցին երկկողմ ստեղծված իրողություններին համապատասխան համագործակցության իրավապայմանագրային դաշտի ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Նախարար Մնացականյանն իր գործընկերոջ ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգը, որոնք միտված են ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը։ Այս գործընթացում առանձնահատուկ կարեւորվեց միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը:

Նախարարներն անդրադարձան միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում նախարար Մնացականյանը կարեւորեց ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ արժանահավատ քայլերի ձեռնարկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ