News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 23
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Կարծում ենք՝ Փարիզում ֆրանսալեզու Nouvelles d'Arménie ամսագրի խմբագրության վրա հարձակումը թուրքերի ձեռքի գործն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ամսագրի ներկայացուցիչ Ալեն Սարկիսյանը։

«Այս պահին մեզ դեռ հայտնի չէ, թե ինչու են հարձակվել խմբագրության վրա եւ քանի հոգով են եղել, սակայն ենթադրում ենք, որ հարձակվել են հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 12-ից 7-ն ընկած ժամանակատվածում, կոտրել են խմբագրության դուռը, տարել են 3 համակարգիչ, հիշողության սկավառակը եւ լուսանկարահանման սարք»,-նշեց Սարկիսյանը։

Նա շեշտում է՝ այդքան էական չէ գողացված իրերի արժեքը, որքան այնտեղ պահվող նյութերը, տեղեկությունը՝ հասցները, գործերը, հոդվածները․  «Փաստորեն մեր հոդվածների մի մասը  կորցրեցինք, մի մասը պահպանվել է»։

Սարկիսյանի խոսքով՝ ամսագրի համարը կիրակի օրը պետք է փոխանցվեր տպագրատուն, որ հրապարակվեր․ «Կարեւոր համար էր լինելու, Թուրքիայի հարձակման հետ կապված հոդվածներ կար, WCIT 2019-ի հետ մասին կար, Կոմիտասի 150-ամյակին նվիրված հոդվածներ»։

Նա ենթադրում է՝ նպատակը վնասելն է եղել կամ գուցե վախեցնելը․ «Կասկածում ենք, որ թուրքեր են հարձակվել վնասելու կամ վախեցնելու համար, քանի որ պարբերականը հստակ դիրքորոշում ուներ Թուրքիայից քրդերին պաշտպանելու առումով։ Հոկտմբերի 12-ին հանրահավաք է եղել, ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը ելույթ էր ունեցել եւ ասել, որ  քրդերին պետք է օգնել, պաշտպանել թուրքերից,  Էրդողանին չպետք է թույլ տալ  սպանել քրդերին եւ Ֆրանսիան պետք է զենք մատակարարի քրդերին»։

Նա նկատում է նաեւ՝ նույն ժամանակահատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքն են կոտրել հաքերները։

Սարկիսյանի փոխանցմամբ՝ խմբագրությունը տեսախցիկներ չի ունեցել, սակայն ոստիկանները հետաքննություն են իրականացնում, եկել են մատնահետքեր են վերցրել, եւ ըստ երեւույթին դրսի տեսախցիկները կարող են ուսումնասիրել։

Նա նաեւ հիշեց, որ նախկինում  հարձակում խմբագրության եւ հայկական կարեւոր կազմակերպությունների գրասենյակների  վրա 2006 թվականին է գրանցվել, թուրքերի կողմից է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ