News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության գծով պետպատվերի գումարների բաշխման թեման այնքան է արծարծվել եւ այնքան շատ է շոշափվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կազմակերպությանը՝ «ՄԻԲՍ» կենտրոնին հասանելիք պետպատվերն ավելացնելու թեման, որ Կենտրոնի տնօրեն Վարդանուշ Թեւանյանը՝ Արսեն Թորոսյանի կինը գրություն է ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով պետպատվերի գումարի վերաբաշխում կատարելիս «ՄԻԲՍ» ՍՊԸ-ին լրացուցիչ գումար չհատկացնել։

Սա հավանաբար աննախադեպ գրություն է, որտեղ ոչ թե փող են խնդրում, այլ խնդրում են փող չտալ։ Փաստորեն եթե նման գրություն չուղարկեր՝ էլի գումար էին հատկացնելու։ Մինչդեռ այլ առողջապահական հիմնարկներ բողոքում են գումարների պակասից եւ այն բանից, որ տարին չավարտված պետպատվերի գումարները վերջացել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ