News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի լիբերալ կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում, բայց չի կարող ձեւավորել մեծամասնության կուսակցություն։ Այս մասին տեղեկացնում է ազգային Ընտրական հանձնաժողովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ ճշտված տվյալների՝ լիբերալները հաղթել են 338 ընտրատարածքներից 158-ում՝ ստանալով ընտրողների ձայների 33,2 տոկոսը։ Կանադայի Պահպանողական կուսակցությունը ստացել է աջակցություն 120 ընտրատարածքներում։ Երրորդ տեղում «Քվեբեքյան դաշինքն» է, որը հաղթել է 32 ընտրատարածքներում (8,7 տոկոս)։ Նրանց հաջորդում են Նոր դեմոկրատական կուսակցությունը (24 ընտրատարածք, 1,5 տոկոս), Կանադայի «կանաչների» կուսակցությունը (3 ընտրատարածք, 6,1 տոկոս)։ Կանադայի Ժողովրդական կուսակցությունը ընտրությունների արդյունքներով զրկվել է միակ մանդատից, որը ստացել է անկախ թեկնածուն։

Կանադայում ընդհանուր 338 ընտրատարածք կա՝ Համայնքների պալատում (խորհրդարանի ստորին պալատ) տեղերի թվով։ Մեծամասնության կառավարության ձեւավորման համար հաղթող կուսակցությունը պետք է հաղթի առնվազն 170 ընտրատարածքում։ Այսպիսով, երկրում ներկայիս ընտրությունների արդյունքներով կձեւավորվի փոքրամասնության կառավարությւոն։

2015 թվականի ընտրություններում լիբերալները հաղթել էին 184 ընտրատարածքում (ընտրողների ձայների 39,5 տոկոս), իսկ պահպանողականները ստացել էին աջակցություն 99 ընտրատարածքում (31,9 տոկոս)։ Նրանց հաջորդում էին Նոր դեմոկրատական կուսակցությունը (44 ընտրատարածք, 19,7 տոկոս), «Քվեբեքյան դաշինքը» (10 ընտրատարածք, 4,7 տոկոս) եւ «կանաչները» (4,3 տոկոս)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ