News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հալեպում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի խնդրանքով հոկտեմբերի 20-ին եւ 21-ին «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ են անցկացրել միջազգային մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների համար։

Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի ուսումնական մասի ղեկավար Գրիգոր Բասենցյանի եւ  գործողությունների բաժնի պետ  Արթուր Բլբուլյանի կողմից անցկացված դասընթացներին ընդհանուր առմամբ 120 մարդ է մասնակցել։

«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները եւ ղեկավար կազմը խոսել են Հալեպ նահանգի վտանգված եւ արդեն իսկ մաքրված տարածքների մասին, ներկայացրել անվտանգ վարքագծի կանոնները: Վերջիններս Հալեպում պարբերաբար նմանատիպ ծրագրեր են իրականացնում՝ կարեւորելով ականների վտանգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Համագործակցությունը շարունակվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ