News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի սպառնացել է Թուրքիային տուրքերով եւ պատժամիջոցներով, եթե վերջինն «անընդունելի վարքագիծ» դրսեւորի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե Թուրքիան իրեն պատշաճ չպահի, չեմ կարծում, թե այդպես կլինի, բայց մենք ունենք ուժ, որի առկայության մասին ոչ ոք չգիտեր՝ պատժամիջոցները եւ տուրքերը։ Մենք կմտցնենք տուրքեր, մենք կմտցնենք պատժամիջոցներ»,- ասել է ԱՄՆ նախագահը լրագրողներին իր աշխատասենյակում նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել Սպիտակ տանը։

«Մենք տուրքեր կմտցնենք նրանց ապրանքների հանդեպ, որոնք գալիս են այստեղ։ Նրանք հսկայական ծավալի պողպատ են ուղարկում ԱՄՆ, ինչպես նաեւ այլ բաներ։ Մենք տուրքեր կմտցնենք դրանց նկատմամբ, մենք նրանց հանդեպ պատժամիջոցներ կմտցնենք»,- շարունակել է վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը։

Հոկտեմբերի 14-ին Թրամփը ստորագրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին կատարողական հրամանագիր՝ Սիրիայում ռազմական գործողության հետ կապված։ Այդ փաստաթղթով նա հանձնարարել է պետդեպարտամենտի եւ ֆինանսների նախարարության ղեկավարներին որոշել, թե ում դեմ են մտցվելու դրանք։ Խոսքն այն անձանց մասին է, ովքեր «խանգարում են հրադադարի հաստատմանը Հյուսիսային Սիրիայում», ինչպես նաեւ խանգարում են արաբական երկրում քաղաքական կարգավորմանը։

Հոկտեմբերի 17-ին Անկարայում տեղի ունեցան ամերիկա-թուրքական բանակցություններ։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում էր ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը։ Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնագիր կնքեցին մարտական գործողությունները դադարեցնելու մասին. Թուրքիան համաձայնեց 120 ժամով դադարեցնել կրակը, որպեսզի քրդական ջոկատները, որոնք մտնում են «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» կոալիցիայի մեջ, հեռանան Անկարայի կողմից ստեղծվող անվտանգության սահմանամերձ գոտուց։

Բանակցությունների արդյունքներով Փենսը հայտարարել է նաեւ, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ չի մտցնի Անկարայի դեմ եւ կչեղարկի արդեն գործողները, երբ ապահովվի «մշտական հրադադար» Սիրիայում թուրքական գործողության գոտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ