News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Թուրքիան, որը Սիրիայում ռազմական գործողություն է սկսել, եւ քրդերին համեմատել է բակում կռվող երեխաների հետ, որոնց բաժանում է Միացյալ Նահանգները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Fox News հեռուստաալիքի հարցազրույցում նա պատմել է թուրքական ռազմական գործողության դադարեցման պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք են բերվել անցած շաբաթ։ «Եկել է մեր զինվորներին տուն վերադարձնելու ժամանակը։ Ես չգիտեմ, կգնա՞ր Թուրքիան (արդյունքում) այն բանին, ինչ հիմա է անում, եւ կդադարեցնե՞ր արդյոք կրակը։ Եվ ես չգիտեմ՝ կհեռանայի՞ն արդյոք (արդյունքում) քրդերը (առանց ԱՄՆ օգնության)։ Ասես երկու երեխա լինեն, որոնք կռվում են մանկական հրապարակում։ Դու թույլ ես տալիս նրանց մեկ րոպե կռվել, իսկ հետո բաժանում ես նրանց»,- ասել է ԱՄՆ նախագահը։

«Բավական հեշտ էր հասնել գործարքի»,- ավելացրել է նա։

Հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողություն սկսելու մասին՝ այնտեղ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով։ Այն պետք է դառնա պաշտպանական գոտի թուրքական սահմանի համար։ Այդ շրջան, ըստ Անկարայի մտահղացման, Թուրքիայից կարող են վերադառնալ  սիրիացի փախստականները։ Դամասկոսը գործողությունն անվանել է ագրեսիա, համաշխարհային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները։

Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ը եւ Թուրքիան համաձայնագիր կնքեցին մարտական գործողությունները դադարեցնելու մասին։ Թուրքիան համաձայնեց 120 ժամով դադարեցնել կրակը, որպեսզի քրդական ջոկատները, որոնք մտնում են «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» կոալիցիայի մեջ, հեռանան Անկարայի կողմից ստեղծվող անվտանգության սահմանամերձ գոտուց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստեփանակերտ. Անկարան եւ Բաքուն վտանգավոր սադրանք են նախապատրաստում
«Փաստացի այժմ տեղեկատվական հրետանային պատրաստություն է ընթանում...
Լավրով. ԱՄՆ գործողությունները Անդրեփրատում պայթյունավտանգություն են ստեղծում քրդական խնդրի շուրջ
«Նրանք հեռու են, նրանց դա առանձնապես չի հուզում, բայց հետեւանքները տարածաշրջանի համար կարող են աղետալի լինել, եթե նրանք այստեղ խթանեն անջատողականության այս միտումները...
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 30 քրդամետ քաղաքական գործիչների եւ ակտիվիստների
Գազիանթեփ հարավարեւելյան նահանգում գործողության ժամանակ ահաբեկչության մեղադրանքով…
Բաղդադը պահանջել է, որ Անկարան անհապաղ դադարեցնի հյուսիսային Իրաքի ռմբակոծությունները եւ զորքերը դուրս բերի
Մենք ընդգծում ենք, որ Թուրքիան պետք է դադարեցնի ռմբակոծությունները եւ իր ուժերը դուրս բերի Իրաքի տարածքից․․․
Թուրքիան նախատեսում է ավելի շատ ժամանակավոր ռազմական բազաներ ստեղծել Իրաքի հյուսիսում
Անկարան երկու օպերացիա է նախաձեռնել Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ՝ ի պատասխան իբր, իր իսկ խոսքերով, ավելի հաճախացած քրդական հարձակումներին...
Թուրքիան նոր գործողություն է սկսել Իրաքում քրդերի դեմ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Իրաքի Հաֆթանին շրջանի տարածքում «Վագրի ճիրան» նոր գործողություն սկսելու մասին…