News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը երկրի նոր կայսր Նարուհիտոյի գահակալման առիթով երեքշաբթի սկսել է համաներման իրականացումը, որը վերաբերում է 550 հազար մարդու։ Այն իրականացվում է կառավարության հոկտեմբերի 18-ի որոշման համաձայն, տեղեկացնում է ազգային հանրային հեռուստատեսությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Համաներումը չի վերաբերում այն անձանց, ովքեր բանտերում են կամ կատարել են ծանր հանցագործություններ անձի դեմ։ Խոսքը հիմնականում ոչ այնքան լուրջ իրավախախտումներ կատարած մարդկանց իրավունքների լիակատար վերականգնման մասին է։ Նրանց մոտ 82,5 տոկոսը պատժվել է ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով։ Ներման արժանացածների մեջ ընդամենը 3 տոկոսն է, որ դատապարտված է եղել բռնության հետ կապված հանցագործությունների հետ։

Համաներում Ճապոնիայում իրականացվել է նաեւ 1990 թվականին՝ նախորդ կայսր Ակիհիտոյի գահակալման առիթով, որն այս տարի ինքնակամ գահը հանձնեց որդուն՝ Նարուհիտոյին։ Այն ժամանակ պատժի մեղմում կամ դատվածության չեղարկում ստացավ 2,5 մլն մարդ։ Այժմ Ճապոնիայի բանտերում 57 հազարից քիչ մարդ կա։

Ներկայիս կայսր Նարուհիտոն գահ բարձրացավ մայիսի 1-ին։ Բայց գլխավոր արարողությունն այդ առիթով անցկացվում է երեքշաբթի՝ մոտ 2 հազար հյուրերի մասնակցությամբ, ներառյալ 174 երկրների եւ տարածքների ներկայացուցիչները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ