News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում նախարարների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելը եւ դատապարտում է երեւույթը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, ԱԺ- ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդը

«Արդեն տարի ու կես է` Կառավարությունը ժողովուրդն ա, որոշողը ժողովուրդն է, բայց այսօր ժողովրդից թաքուն ոնց կարելի է անել: Կարելի է ներկայացնել, եթե էսօր ժողովուրդը դեմ չի` որեւիցե նախարար, որ լիարժեք իր գործը կատարել ա, արդյունավետ, դա մարդիկ տեսնում են իրենց առօրյայի վրա զգում են, խնդիր չկա, կարան տասնապատիկ ավելին տան, որ ասենք թե մի միլիարդի օգուտ ա տվել հանրությանը, հարց չկա, բայց ասենք թաքունը դա վիրավորական է եւ մեզ, եւ պատգամավորներին, եւ ժողովրդին: Թաքուն բառը էս հեղափոխությունից հետո մեր բոլորի համար անընդունելի է»,-ասաց նա ` հավելելով, որ դատապարտում է այն, «թաքուն» բառի համար:

Նրա կարծիքով` մինչեւ նախարարների աշխատավարձերը բարձրացնելը, պետք էր տեղյակ պահել ժողովրդին. «Ինչի համար է հեղափոխություն արվել, նա պատրաստ է ամեն ինչին, բայց տեղյակ լինի, գիտակցի, լսի»:

Նշենք, որ Hetq.am-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին:

Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով բարձրացել են նախարարների աշխատավարձերը․ Hetq.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ