News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Այսօր մենք պետք է լինենք միասնական, միասնական չլինելու դեպքում, մեր որկու անկախ պետություններն էլ կախված են լինելու անդունդի եզրին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, ԱԺ- ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ ղեկավար Գագիկ ծառուկյանը` անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարություններին:

«Իմ խնդրանքն է, իմ հորդորն է բոլորին, միասնական գիծ քաշել, ով ինչ է ասել, մեկը վրդովված է եղել, մեկը ոնց ա ասել, պետք է մարդիկ  մեծահոգի լինեն, գիծը քաշեն, ու այսօր միայն խնդրին այն է, որ կարողանանք միասնական լինենք: Կա խնդիրներ որը  կապված է մեր անկախ պետության` Արցախի ճակատագրի հետ, մենք պետք է միասնական լինենք, դա կապ չունի, ինչ-որ խոսքեր, վիրավորանքներ, ընդդիմություն, դիմություն, այլ միասնական պետք է լինենք, որ կարողանանք մեր ժողովրդի թափած արյունը 30 տարի, որը մեր ժողովուրդը կատարել է, այդ պետությունը պետք է ամբողջ աշխարհը ճանաչի: Եթե էսօր ամեն մեկը անձնական ինչ-որ էս ասեց, ես էս ասեցի, ես ասեմ, դա կլինի մեր 2 պետությունների կործանման սկիզբը: Կարամ այսօր գրեմ եւ ստորագրեմ, պետք է այսօր բոլորն էլ մեծահոգի, եղել ա, ասել են, ընտանիքում էլ է խոսակցություն լինում, ոնց ասեմ, բայց լիարժեք պետք է գիտակցվի, որ էդ խոսքերով մենք կարող ենք վնասել մեր անկախ պետությանը, մեր ժողովրդին, մեր թափած արյանը»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 8-ին, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը հարցազրույց է տվել Livenews.am-ին, որտեղ ուշագրավ հայտարարություններ է արել: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ 2018-ին Հայաստանում տեղի է ունեցել իշխանության բռնազավթում, որը արեւմտյան ուժերի կողմից ներդրված պրոյեկտ է, եւ Նիկոլ Փաշինյանը կատարածու է:

«Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանն ու Արցախը տանում է կործանման: Ես սթափության կոչ չեմ անում. նրանք պետք է օր առաջ իշխանությունը հանձնեն եւ ինքնակամ ներկայանան ՀՔԾ»,-ասել է Բալասանյանը եւ ընդգծել է, որ Հայաստանը բռնազավթված է եւ Արցախը դիմակայելու է դրան, որի փորձն ունի:

Անդրադառնալով վերջերս Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը` Բալասանյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաեւ՝ իրեն եւ իր նմաններին. «Որ, տեսեք, ես ունեմ մարտական թեւ, կարող եմ մի փոքր հրաման տալ, եւ «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն»,- ասաց նա:

Բալասանյանը նշել է, որ ուզում է մեկ բառ ասել, որը ժամանակին էլ է ասել, Նիկոլ Փաշինյանն էլ լսել է. «Ցռան Վերգո»-ի տպավորությունը Նիկոլ Փաշինյանն է եւ իր կողմնակիցները: Մենք ճանապարհ անցած մարդիկ ենք՝ անկախ մեր տարիքից, զբաղեցրած դիրքից եւ պաշտոնից, այսօր էլ մեր հնարավորությունները ներում են, որ եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի՝ թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա: Երբ 2016 թվականին մենք ներեցինք այդ ահաբեկիչներին, չսպանեցինք: Հիմա հայտարարում եմ՝ բոլորին ֆիզիկապես ոչնչացնելու ենք: Նրանք, որոնք փորձեն ոտնձգություն իրականացնել թե իմ, թե մեր ժողովրդի, թե պետության, թե պետականության, թե սահմանների. Ղարաբաղի իշխանություններին է վերաբերում:

Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է. մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են»,- եզրափակել է Բալասանյանը:

Տպել