News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Եթե աշխատավարձեր է, դա պետք է օրենքով լինի, եթե պարգեւավճարներով է, կարող է տնտեսման հաշվին լինի, բայց ինչու գաղտնի անհասկանալի է, այդ հարցերն անպայման կհնչեցվի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով վարչապետի կողմից նախարարներին աշխատավարձերը գաղտնի հանձնարարականով կրկնապատկելու լուրերին՝ ասելով, որ պետք է ուշադրություն դարձնել նրան, որ հեղափոխության կարեւորագույն ուղղություններից մեկը եղել է համատարած թափանցիկության ապահովումը։

Մելքումյանը խոսեց նաեւ նախարարների, նախարարների տեղակալների եւ գլխավոր քարտուղարների աշխատանքների արդյունավետության մասին։

«Եթե նրանք պետությանը բերում են միլիոնների կամ միլիարդների աջակցություն, կարելի է հանդես գալ մեխանիզմներով, թե ինչպես նրանց պարգեւատրել, բայց դա էլ թափանցիկ չի, գործիքակազմ չունենք, ո՞նց հասկանանք այս նախարարը ո՞նց է աշխատում»,– ասաց Մելքումյանը։

Նրա կարծիքով՝ աշխատավարձերի վերաբերյալ բարձրաձայնում կլինի. «Պետք է տարբերակվի այդ բարձրացումը՝ աշխատավարձեր է, թե պարգեւավճարներ։ Կարծում եմ այսօր հայտարարությունների ռեժիմում կլինեն այդ մասին բարձրաձայնումներ»։

Տպել
Ամենաշատ