News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինիի մասնակցությամբ Երեւանում այսօր մեկնարկել է  «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացը: Այն կօգնի Հայաստանում քաղաքականություն եւ օրենսդրություն մշակողներին` ներդաշնակեցնելու ազգային օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը այնպես, որ նոր օրենսդրությունը կիրառելի լինի ամենօրյա պրակտիկայում: Դասընթացավարները կտրամադրեն գործնական խորհրդատվություն օրենսդրության մշակման բոլոր փուլերի վերաբերյալ:

Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար, կարեւորել է միջոցառումը՝ ինչպես գործադիրի, այնպես էլ օրենսդիրի ներկայացուցիչներին մեկ հարթակում ներգրավելու ու հնարավորինս առարկայական քննարկումներ կազմակերպելու տեսանկյունից:

«Արդարադատության նախարարությունը Եվրոպական միության հետ ծավալել եւ հաջողությամբ իրականացնում է լայնամասշտաբ եւ փոխշահավետ համագործակցություն: Նախարարությունը ոլորտային բոլոր բարեփոխումները չի ընկալում որպես առանձին եւ հատվածական գործընթաց, այլ դիտարկում է դրանք ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լույսի ներքո: Կարծում եմ՝ այս ընկալումն ընդհանուր է, ինչը մեզ թույլ կտա առավել ռազմավարական ու երկարաժամկետ կտրվածքով պլանավորելու մեր գործողությունների ընդհանուր օրակարգը»,- ասել է փոխնախարար Գրիգորյանը եւ, ամփոփելով խոսքը, շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ բարեփոխումների իրականացման գործընթացում մշտապես Արդարադատության նախարարությանը սատարելու:

Նշենք, որ մեկօրյա դասընթացը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ ԵՄ ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» ծրագրի շրջանակում: Դասընթացը բաղկացած է չորս հիմնական մասից՝ ԵՄ օրենսդրություն, Մոտարկում, Քաղաքականության մշակում եւ Օրենսդրության մշակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ