News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը բացասական է գնահատում «Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնած օրինագիծը, որը թույլ է տալիս, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը ղեկավարեն համակարգից դուրս գտնվող անձինք:

«Այս օրինագիծը գլխատում է ուժային համակարգը, իրավապահ համակարգը, գլխատում է սպայական համակարգը: Հիմա կարող եք ասել՝ բա պաշտպանության նախարարն էլ է քաղաքական պաշտոն: Այո, բայց այնտեղ կա շտաբի պետ, որը գլխավոր զինվորականն է: Ոստիկանությունում, ԱԱԾ-ում ո՞վ է լինելու այդ մարդը: Երբ ես ասում եմ, որ սա նպատակաուղղված է անվտանգության համակարգի թուլացմանը, դրա համար եմ ասում: Այդ օրինագիծը, անկախ նրանից, թե ով է անում, թուլացնում է մեր անվտանգության համակարգը եւ գլխատում է ուժային կառույցները: Անվտանգության համակարգը, մանավանդ ԱԱԾ-ն, չպետք է ծառայի Ռոբերտին, Սերժին, Լեւոնին, Նիկոլին, Պողոսին, Մարտիրոսին: Նա պետության հիմքը պետք է լինի»,-հայտարարեց Շարմազանովը:

Նա նաեւ հավեց, որ այսօր ունենք մի իրավիճակ, երբ պայքարում են ներքին թշնամիների դեմ. «Մարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքական գործիչների մեջ օտարերկրյա գործակալներ կան: Վանեցյանն էլ հրաժարական է տվել, ոչ ոք չի խանգարում, ես պահանջում եմ, որ ինքը թուղթ ու գրիչի վրա ներկայացնի, թե ովքեր են օտարերկրյա այդ գործակալները:

Եթե այդ հայտարարությանը չեն հետեւում գործողություններ, նշանակում է քո երկրի ղեկավարն ապրում է «բան է, ասում է» ռեժիմով»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ