News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Լույս» հիմնադրամը նախաձեռնում է կրթական-վերլուծական ուղղվածության ստեղծում, որը կղեկավարի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի տնտեսական հարցերով փորձագետ Հայկանուշ Այվազյանը, բլոքչեյն տեխնոլոգիաները նորարարական ճյուղ է, որը զարգանում է մեծ արագությամբ, ներթափանցում տարբեր ոլորտներ եւ ավելի տարածվում:

Նրա խոսքով՝ այսօր բլոքչեյն տեխնոլոգիաները զարգացման նոր փուլ են անցնում, եւ «Լույս» հիմնադրամը ձգտում է իր լուման ներդնել Հայաստանում այդ տեխնոլոգիաների տարածման գործում: Մասնավորապես, հիմնադրամը մտադիր է դառնալ շղթայի նախնական օղակն ու իր վրա վերցնել բլոքչեյն տեխնոլոգիաների ուսուցումը: «Այսուհետ մեզ մոտ՝ «Լույս» հիմնադրամում, կգործի կրթական-վերլուծական ուղղվածություն, որը կղեկավարի ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը: Արդեն սկսվել է այդ ոլորտում կրթության եւ հետազոտական աշխատանքի նկատմամբ բոլոր հետաքրքրվածների նախնական գրանցումը»,- հայտարարեց Այվազյանը:

Այս նախաձեռնության կրթական մասը կունենա մի քանի մակարդակներ, որոնք կհարմարեցվեն ինչպես բլոքչեյնի մասին պատկերացում չունեցող սկսնակներին, այնպես էլ այդ տեխնոլոգիաների մասին որոշակի տեղեկություն ունեցող մարդկանց։

Հիմնադրամի իրավական հարցերի փորձագետ Հովհաննես Ադաբաշյանն իր հերթին նշեց, որ պարապմունքները կանցկացնեն ոլորտի հայ առաջատար մասնագետները։ «Առաջիկայում կհրապարակվի մասնագետների ցուցակը, ովքեր կփոխանցեն բլոքչեյն տեխնոլոգիաների ոլորտի իրենց գիտելիքները։ Մենք արդեն աշխատում ենք արտերկրից պրոֆեսիոնալներ ներգրավելու ուղղությամբ , դրանով իսկ հետագայում իրենց հմտությունները կփոխանցեն նաեւ արտերկրյա մասնագետները»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հիմնադրամը շեշտադրում է այն, որպեսզի, մեծ թվով մասնագետներ պատրաստելով, խթանվի այդ տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
105 տրիլիոն նիշով հաշվարկված Պի թիվը գերազանցում է համաշխարհային ռեկորդը
Քանի որ ապագայում համակարգիչները դառնում են ավելի հզոր, մենք անխուսափելիորեն կսկսենք բացահայտել ...
Ստեղծվել է աշխարհում ամենամեծ պրոցեսորը
Պրոցեսորն առաջարկվում է օգտագործել մեքենայական ուսուցման ալգորիթմերի աշխատանքի համար...
Amazon-ը և Microsoft-ը դադարեցնում են իրենց ամպային արտադրանքները Ռուսաստանում
Այս կապակցությամբ Softline-ը զգուշացնում է Microsoft-ի, Amazon-ի և Google-ի ամպային արտադրանքների և ծառայությունների շահագործման հնարավոր ֆունկցիոնալ սահմանափակումների մասին...
Չինական ավտոարտադրողը սկսել է սմարթֆոններ նվիրել իր հաճախորդներին
Nio Phone-ն ունի 6,81 դյույմանոց OLED էկրան՝ 1440 x 3088 պիքսել թույլատրությամբ, 120 Հց հարմարվողական...
ԱՄՆ Կոնգրեսը կրկին փորձում է արգելել չինական TikTok սոցիալական ցանցը
2020 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը փորձեց դա անել, բայց անհաջող էր...
Վարչապետն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա»-ի ղեկավարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր…
Ամենաշատ