News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանում ներդրումները գնալով ոչ թե ավելանում են, այլ պակասում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Մինչև այսօր Հայաստանում ոչ մի ներդրում չկա. ներդրումները գնալով ոչ թե ավելանում են, այլ պակասում։  Բոլորը մտածում էին՝  հեղափոխությունը եղավ, էսօր առավոտից իրիկուն աշխարհի հայությունը գալու է գումարները դնի՞։ Բոլորը պետք է հասկանան, որ ներդրումների համար պետք է ոչ միայն դատարակ խոսքեր, այլ օրենքներ ընդունվեն , պայմաններ ստեղծվեն, մարդկանց արտոնություններ տրվեն, որ թե ներդրողը մի ծանոթի դիմի մի թղթի հարցով , ասի՝ հարկերից ազատեք »,–հայտարարեց Ծառուկյանը՝  նկատելով, որ  տնտեսությունը այդ եղանակով չի կարող  զարգանալ ։

ԲՀԿ խմբակցության ղեկավարը բերեց Բելառուսիայի և Վրաստանի օրինակը, որտեղ ըստ նրա՝  ներդրումային պայմաններ կան։

«Մենք այսօր պետք է տեսնենք օրինակ Վրաստանում կամ Բելառուսիայում ինչ պայմաններ են գործում, ներդրողը Հայաստան գալով պետք է իրեն ուժեղ և պաշտպանված զգա, թե չէ փողատեր մարդն ուրիշ երկիր կգնա ներդրում կանի։ Հեղափոխությունից հետո ասում էին, հեսա կոռուպցիան կվերանա, ներդրման համար հերթ են կանգնելու ,  հիմա 70 տոկոս ներդրումներ չեն կատարվում»,–ասաց  Գագիկ Ծառուկյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ