News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ես մտահոգություն չունեմ, ես կարծում եմ, որ ինչպես ուսուցիչների, ինչպես զինվորականների, եւ մնացած ոլորտի աշխատակիցների, մեր աշխատակազմերի, մեր պետական հիմնարկների, մարմինների աշխատողների աշխատավարձը պետք է բարձրացնել։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին,  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում նախարարների աշխատավարձը բարձրացնելու փաստին։

«Այսօր մասնավորը, հաճախակի ավելի լավ պայմաններ է առաջարկում, եւ մասնագետները, որոնք պետությանը պետք են պետությունը չի դիմանում մրցակցությանը»,– ասաց նա, հավելելով, որ վաղը կառավարության ներկայացուցիչները կգան խորհրդարան, եւ իրենց կուղղվեն հարցեր այդ թեմայի վերաբերյալ։

Հարցին, հնարավոր է, որ նախարարների աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ, հարց բարձրացվի, որ ավելացնեն նաեւ պատգամավորների աշխատավարձը, Սիմոնյանն ասաց, որ առաջնահերթ անհրաժեշտ է բարձրացնել ԱԺ աշխատակազմի աշխատավարձը. «Մենք մի կերպ յոլա կգնանք։ Իսկ ինչ վերաբերվում է մնացած պետական մարմիններին, ես պատգամավորների մասին բան  չեմ ասի, ճիշտ չեմ համարում դա, իսկ մնացածի մասով, գտնում եմ, որ ճիշտ էր»։

Հիշեցնենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը  սահմանում է, թե որքան աշխատավարձ են ստանում պաշտոնատար անձիք (եկամտային հարկը ներառյալ):

Այսպիսով, ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ:  Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 694 հազար 470 դրամ: Ազգային ժողովի պատգամավոր-661 հազար 400 դրամ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-793 հազար 680 դրամ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ և ԱԺ  նախագահի գլխավոր խորհրդական-661 հազար 400 դրամ, Ազգային ժողովի նախագահի օգնական և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-529 հազար 120 դրամ եւ այլն:

Տպել
Ամենաշատ