News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի իր «Բոչարով ռուչեյ» նստավայրում բանակցություններ է սկսել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Զրույցն անցկացվում է նեղ կազմով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Երեքշաբթի ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ «Ռուսաստանը ցանկանում է քննարկել Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակը, որ տեղի ունեցողն ավելի լավ հասկանա, տեղեկություններ ստանա Թուրքիայի ծրագրերի մասին եւ այն համեմատի Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման առաջմղման ընդհանուր ծրագրերի հետ»: Նրա կարծիքով՝ բանակցությունները բարդ են լինելու: «Անչափ մեծ թվով թեմաներ կան, անչափ բարդ բանակցություններ են լինելու, դա ակնհայտ է»,- ասել է նա:

Երկուշաբթի նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ տարեսկզբից սա 2 առաջնորդների արդեն 8-րդ հանդիպումն է: Նրա խոսքով՝ այս զրույցի ժամանակ նախատեսվում է շարունակել Սիրիայի հյուսիսում իրավիճակի քննարկումը մարտական գործողության համատեքստում, որն այնտեղ անցկացնում է թուրքական բանակը:

Ուշակովը նաեւ հավելել էր, որ Պուտինն ու Էրդողանը կխոսեն Սիրիայում իրավիճակի զարգացման մասին թուրքական «Խաղաղության ակունք» գործողության 120-ժամյա դադարեցումը լրանալուց հետո: Նա ընդգծել էր, որ Ռուսաստանի գլխավոր խնդիրն է Սիրիայում երկարաժամկետ կայունության հասնելը եւ նշել էր ռուսական դիրքորոշման անփոփոխ լինելը: «Ելնում ենք այն փաստից, որ հաշվի են առնվելու, բնականաբար, սիրիացի ժողովրդի բոլոր խմբերի շահերը»,- ընդգծել էր Ուշակովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ