News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկել է կետ ավելացնել, որն արգելում է ուժային գերատեսչությունների ղեկավարների պաշտոնին նշանակել անձանց, որոնք համապատասխան մասնագիտական ստաժ չունեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ նիստում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Սակայն տվյալ առաջարկը, պատգամավորի խոսքով, օրինագիծը զրկում է իր էությունից, եւ այդ պատճառով մերժվել է հեղինակների կողմից:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որը կոչված է լուծել ԱԱԾ եւ ոստիկանության պետերի նշանակման խնդիրները: «Լուսավոր Հայաստանը», մասնավորապես, կարծում է, որ ԱԱԾ եւ ոստիկանության պետերի պաշտոնները պետք է քաղաքական լինեն եւ նրանց նշանակման համար պետք է առաջադրվեն պատգամավորների եւ կառավարության անդամների համար նախատեսված նույն պահանջները: Այդպիսով, նրանք առաջարկում են տարիքային շեմ սահմանել՝ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած անձը: «Իմ քայլն» այդ օրինագծին հավանություն է տվել, չնայած դրան՝ դաշինքի որոշ պատգամավորների մոտ որոշակի մտահոգություն է առաջացել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ