News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ-ն իր այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի նիստում մերժեց «Լուսավոր Հայաստանի» օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր հանել հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը եկամտահարկով վճարելու սահմանափակումները:

Օրինագիծը ներկայացրեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ նշելով. «Հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը եկամտահարկով վճարելու սահմանափակումներ կան: Եթե տան արժեքը գերազանցում է 55 մլն-ը, կամ եթե եռամսյակի կտրվածքով վարկի մարումը 1,5 մլն դրամը գերազանցում է»:
Նա առաջարկեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություն անել եւ որոշ սահմանափակումները հանել, քանի որ բազմանդամ ընտանիքները խնդիր են ունենում, 1,5 մլն-ի սահմանափակումն արդեն բավարար է:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանն ասաց, որ սահմանափակումներ չլինելու դեպքում Երեւանի կենտրոնում կառուցապատողից հիփոթեքով գնված 1 մլն, 10 մլն, 100 մլն դոլարանոց առանձնատան ամբողջ տոկոսադրույքը պիտի վերադարձվի. «Մենք այստեղ տրամաբանություն չենք տեսնում: Եթե խոսքը բազմանդամ ընտանիքների մասին է, գործող շեմը 55 մլն դրամ է՝ 115 հազար դոլար, այստեղ սոցիալական անարդարության մասին հարց լինել չի կարող: Հանձնաժողովում եղել է կարծիք, որ գոյություն ունեցող շեմը պետք է իջեցնել, որովհետեւ եթե մենք անվերջ եկամտահարկը վերադարձնենք, ապա շատ շուտով ՀՀ պետական բյուջեն չի բավարարի այդ գումարները վերադարձնելու համար»:

ԱԺ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության եւս մեկ նախագիծը, որով առաջարկվում էր, որ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները դիտվեն որպես վարձու աշխատողներ ու նրանց դեպքում՝ եւս հիփոթեքային վարկի դեպքում՝ եկամտային հարկը վերադարձվի եւ ուղղվի տոկոսների մարմանը:

Օրինագիծը ներկոյացնող Մանե Թանդիլյանը նշեց, որ քաղիրավական ծառայողները հավասարեցված են վարձու աշխատողներին, նույն կերպ հարկ են վճարում, 1000 դրամների հիմնադրամին մուծում ու խտրականությունը պետք է վերացնել նրանց միջեւ:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը իր խոսքում նշեց, որ դա տեխնիկապես մեծ խնդիրներ է առաջացնելու, որովհետեւ հաշվարկի հետ կապված խնդիրներ կան: «Դրա գլոբալ լուծումն էլ կա: Երբ կներդնենք եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտը, բոլոր այդ հարցերը կլուծվեն: Մենք կնազեցնենք ոչ թե հարկը, այլ հարկման բազան:

Ինչը դուք առաջարկում եք, ես հասկանում եմ, որ դա ականջահաճո է, մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ դուք ուզում եք իրենց լավություն անել, իսկ մենք դեմ ենք արտահայտվում»,-ասաց Թունյանը:

Նա անդրադարձավ նրան ու եկամտային հարկի վերադարձը նախատեսվում է այն դեպքում՝, երբ անձը ձեռք է բերում բնակարան մինչեւ 55 մլն դրամի սահմաններում. «Մենք 55 մլն դրամով բնակարան ձեռք բերող քաղաքացու համար սոցիալական խնդիր լուծելու իրավունք չունենք, որովհետեւ ավելի վատ վիճակում գտնվող մարդիկ կան: Եթե մարդը 115 հազար դոլարանոց տուն է գնում, այդ վարկի մարմանն ինչքան գումար է ուղղվելու, ըստ այդմ հաշվեք, տեսեք, թե եկամուտն ինչքան է, արդյոք նա սոցիալական օժանդակության կարիք ունի, թե ոչ»,-հայտարարեց Թունյանը:

Նա նաեւ հայտարարեց. «Դուք առաջարկում եք բաներ, որը ենթադրում է լրացուցիչ ծախսեր պետության համար: Ասում եք՝ եկեք սա անենք, նա անենք: Ձեզ թվում է, մենք այդ ծախսերի տեղը չգիտե՞նք, չենք ուզում, որ մարդիկ ավելի հեշտ բնականար ձեռք բերե՞ն: բայց մենք բացի բարի նպատակներից, պետք է նաեւ հետեւանքներն էլ պատկերացնենք: Այդ լավություն անելը հացի մի կողմն է, բայց եթե դա հետագայում տասնապատիկ խնդիրներ է առաջացնում, դրա պատասխանատվությունը դուք չեք կրելու, մենք ենք կրելու: Ի՞նչ անենք, այդ 55 մլն դրամի սահմանափակումը հանենք, որ մարդիկ բյուջեի հաշվին թանկարժեք բնակարաններ գնե՞ն: Ավելի լավ չի՞ էժան, բյուջետային բնակարաններ կառուցեն»:

Նա նաեւ հայտարարեց, որ այս նախագիծը պարզ պոպուլիզմ է:

Նշենք, որ այս նախագիծը ընմդունվելու դեպքում՝ թույլ կտար, որ պայմանագրային հիմունքներով աշխատող աշխատակիցները, որոնք եւս եկամտային հարկ վճարող են, կարողանան օգտվել հիփոթեքային վարկավորման դեպքում՝ տոկոսները եկամտային հարկից վճարելու հնարավորությունից: Շատ տնտեսագետներ պնդում են, որ ըստ թության, անարդար մոտեցում է, քանի որ երկու դեպքում՝ էլ մարդը եկամտային հարկ է վճարում եւ նրանք պետք է կարողանան օգտվել նույն իրավունքներից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է…
Կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացվել են Նյու Յորքում քննարկման շրջանակում
Անդրադառնալով կին ձեռներեցների գործունեությանը խրախուսելու ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում...
PROFAL-ը և ML Mining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել
Երկու ընկերությունների համագործակցությունը կիրականացվի «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» և «Ադոնց Պրեմիում» նախագծերի շուրջ...
Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը
Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության…
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
Նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն...
«Փաստ». Բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի Լոռու և Շիրակի մարզի 181 ընտանիքի
Մասնավորաբար, նախագծով բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի Լոռու...
Ամենաշատ