News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
477.31
EUR
528
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Ժողովուրդը պետք է իմանա, թե իր աշխատավարձի հաշվին, իր հարկերի հաշվին կերակրվող պետական պաշտոնյան ինչի համար է աշխատավարձ ստանում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Նշենք, որ երեկ hetq.am-ը հրապարակել էր հոդված,որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով՝ հուլիսից նախարարների աշխատավարձը դարձել է 1.5 միլիոն դրամ, իսկ փոխնախարարներինը՝ 1 միլիոն։

«Ճիշտ կլինի կամ անձամբ վարչապետը կամ իր մամլո խոսնակը հստակ արտահայտված գնահատական տան, դա ճի՞շտ էր, թե ոչ։ Հիմա ես hetq.am-ի հասցեին ինչ-որ բան ասել,բայց ճիշտ կլինի՝ իրավասու պաշտոնատար անձինք հաստատեն, չհերքելն այլ է, հաստատելը՝ այլ»։

Նա նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող պետական կառույցում աշխատող պաշտոնյաների աշխատավարձերի վերաբերյալ փոփոխություն իրականացնել, քանի որ ըստ օրենքի՝ աշխատավարձը փոփոխելու իրավունքը վերապահված է բացառապես Ազգային ժողովին:

«Այն, ինչը պետք է գաղտնի անեն, չեն անում, ինչը, որ պետք չէ՝ անում են: Նախաքննական մարմինը մեկին կանչում է, ամբողջ հայ ազգը իմանում է: Այսինքն, այն, ինչը գաղտնի է, գաղտնի չեն պահել: Իսկ ինչը հրապարակման ենթակա է, ասում են՝ գաղտնի է: Ես այստեղ գաղտնիություն չեմ տեսնում, հակառակը՝ ժողովուրդը պետք է իմանա, թե իր աշխատավարձի հաշվին, իր հարկերի հաշվին կերակրվող պետական պաշտոնյան ինչի համար է աշխատավարձ ստանում։ ԱԺ-ի եւ Կառավարության համագործակցությունը չպետք է վերացական լինի»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը։

Պատգամավորի կարծիքով՝ գուցե դա խրախուսում է եղել, ոչ թե աշխատավարձերի բարձրացում. «Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ անձամբ վարչապետը կամ իր մամուլի խոսնակը հստակ գնահատական տան՝ դա ճիշտ է, թե ոչ»։

Տպել