News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները: Մասնավորապես, այսօր քննարկվել է Արդարադատության նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը:

Այն քննարկվել է նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների, առկա խնդիրների լուծման եւ առաջնահերթությունների իրականացման համատեքստում:

Անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումների եւ միջոցառումների ընթացքին, քրեակատարողական հիմնարկների տեխնիկական հագեցվածության ապահովման, ՔԿՀ-ներում դատապարտյալների սննդի որակի բարձրացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսվող քայլերին ու միջոցառումներին:

Վարչապետը կարեւորել է նախարարության առանձին օղակների գործունեության արդյունավետության բարձրացումը եւ տվել կոնկրետ հանձնարարականներ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել