News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
477.31
EUR
528
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների հեռանկարները» թեմայով քննարկում:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինին մասնակցել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներ, քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում փոխնախարար Գալյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր հասարակական կազմակերպություններին միջոցառման կազմակերպման համար՝ նշելով, որ նման հանդիպումները յուրատեսակ հարթակ են առկա խնդիրների վերհանման եւ լուծումների առաջադրման համար:

Սրբուհի Գալյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտների ռազմավարությունները ներկայում գտնվում են լրամշակման փուլում, որոնցով նախանշվող առաջնահերթություններին անդրադառնալով՝ փոխնախարարն ընդգծել է պատժի կրման հավասար պայմանների ապահովումը, բժշկական սպասարկման որակի բարելավումը եւ քրեակատարողական ծառայության աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավումը:

Ամփոփելով խոսքը՝ Սրբուհի Գալյանը նշել է նաեւ, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի կողմից բարձրացված օբյեկտիվ մտահոգությունները նաեւ Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում են եւ Նախարարությունը պատրաստակամ է համատեղ ջանքերով հասնել առկա խնդիրների լուծմանը:

Հաջորդիվ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում հանդիպման մասնակիցների միջեւ:

Նշենք, որ քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի եւ Բաց Հասարակության հիմնադրամներ – Հայաստան հասարակական կազմակերպության ջանքերով:

Տպել