News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ես մտահոգություն եմ արտահայտել, որ տեղի ունեցողը չպետք է առանձին դեպքերով դիտարկել, պետք է ընդհանուր պատկերով նայել, որովհետեւ ընդհանուր պատկերը կարող է Հայաստանի համար խնդրահարույց լինել միջազգային պարտավորությունների լույսի ներքո։ Այս ամսին այսօր՝ հոկտեմբերի 22–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով  ՍԴ նախագահի շուրջ տեղի ունեցող գործողություններին եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալմանը։

Լրագրողների հարցին, մինչ այս պահը որեւէ իրավական շեղում նկատել է, Մարուքյանը պատասխանեց. « Մինչ այս պահն ինչի վերաբերյալ նկատել եմ, ասել եմ, թե կապված դատարանների շրջափակման հետ, թե կապված Վահե Գրիգորյանի ՍԴ անդամի առաջադրման հետ, թե նրա ընտրվելու կարգի հետ կապված, հետո նրա ՍԴ նախագահ հռչակվելու հետ կապված. դրանից հետո նաեւ այն գործընթացը, որը եղել է կոնվենցիոնալ, այսինքն սահմանադրական ճանապարհ, մենք դրան աջակցել ենք, որովհետու տեսնում էինք, որ կա կարգապահական խախտումների հիմք, սակայն այդ դիմումը մերժվել է»։

Մարուքյանի խոսքով՝ միայն Հրայր Թովմասյանի շուրջ չեն գործողություններ տեղի ունենում. «Նրա շուրջ  չէ մեծ հաշվով, քանի որ ինչ որ մարդիկ են ձերբակալվում, մեկը կալանավորվում է, քրեական գործեր են հարուցվում, դրանք առանձին բաներ են, որ կարող ենք առանձին քննարկել։ ՀՔԾ–ում հարուցված գործն արդեն ասել եմ, որ անապագա գործ է, այդ գործը ոնց հարուցել են այնպես էլ կարճելու են»։

Մարուքյանի խոսքով՝ իր համար անհասկանալի է Արսեն Բաբայանի ձերբակալումը։

«Ձերբակալվել է, որքանով, որ հասկանում եմ պաշտոնական կեղծիք կատարելու կասկածանքով՝ նախ անհասկանալի է նրա ձերբակալումը, որովհետու ձերբակալում են այն դեպքում, երբ անձը հանցագործության պահին է արգելանքի վերցվում եւ կա հիմնավոր կասկած, որ նա կարող է խուսափել, բայց երբ մարդուն հրավիրում են, նա ներկայանում է, այդ ժամանակ կարծում եմ այնքան էլ համաչափ չէ, բայց նման իրավասություն նախաքննական մարմինն ունի»,– ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ Արսեն Բաբայանի գործն էլ ապագա չունի. «Այն համաներման տակ է ընկնելու եւ անգամ պետք չի, որ նա ընդունի, որ պաշտոնեական կեղծիք է կատարել, բավարար է, որ նա չառարկի, որ համաներումն իր նկատմամբ կիրառվի եւ նա ազատ է արձակվում։ Եթե հիմա նրան տանեն դատարան ամենավատ դատավորն էլ հնարավոր է նրան չկալանավորի»։

Լրագրողների հարցին, արդյոք Հրայր Թովմասյանի ՍԴ անդամ, ապա նախագահ դառնալու գործընթացում անօրինական, որեւէ բան նկատել է, Մարուքյանը պատասխանեց. «Քրեորեն հետապնդելի արարք ես չեմ տեսնում։ Քրեորեն հետապնդելի արարք նշանակում է, որ պետք է հանցագործություն կատարած լինի, ես այդտեղ հանցագործությոն տարրեր չեմ տեսնում։ Կա քաղաքական պայմանավորվածություն, որն այս պարագայում անհնար է քրեորեն հետապնդելի դարձնել, որովհետու այդ պարագայում պետք է օրինակ՝ Գագիկ Հարությունյանը ցուցմունք տա եւ ասի, որ մի օր առավոտ 10։24 Սերժ Ազատի Սարգսյանն ինձ հրավիրեց իր աշխատասենյակ եւ ասաց Գագիկ Գարուշիչ գնա եւ վաղաժամ հրաժարական տուր եւ ես գնացի տվեցի այդ հրաժարականը, որից հետո նա պայմանավորվել էր, որ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ։ Եթե նման ցուցմունք տա Գագիկ Հարությունյանը միգուցե, իսկ եթե դուք կարծում եք, որ նման ցուցմունք կարող է լինել, ապա կարծում եմ դա խելագարության կանխավարկածի շրջանակներում կարող եք դիտարկել»։

Տպել
Ամենաշատ