News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Facebook ընկերությունը նախաձեռնել է իրեն պատկանող Instagram սոցցանցի օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի հետաքննությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Facebook-ի մամուլի ծառայությունում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Instagram-ից մեծ արտահոսք է գրանցվել, խարդախները վաճառքի էին հանել 20 մլն հաշվի տվյալներ։

«Մենք հետաքննություն ենք սկսել՝ կապված անցյալ շաբաթվա տվյալների այդ բազայի հետ։ Այս փուլում, կարծում ենք, որ անձնական տվյալներին հասանելիություն չի եղել։ Սքրափինգի (տվյալների հավաքագրում) ձեւը, որն օգտագործվել է, այլեւս հնարավոր չէ այն փոփոխություններից հետո, որոնք մենք կատարել ենք նախկինում այս տարի»,- հայտնել է Facebook-ի ներկայացուցիչ Ստեֆանի Օտվեյը։

Նրա խոսքերով, ընկերությունը մարդկանց տվյալների անվտանգության համար կշարունակի ծառայության տվյալների հավաքագրման հայտնաբերման եւ դադարեցման աշխատանքը։

«Իզվեստիա» պարբերականը հոկտեմբերի 21-ին հայտնել էր, որ տվյալների արտահոսքի մեղքը հնդկական մարքեթինգային ընկերությանն է, որը բաց է թողել իր սերվերներին հասանելիությունը։ Տվյալների բազայի մեծ մասը այնպիսի հաշիվներ, լայքեր եւ մեկնաբանություններ էին, որոնք բոլորին էին հասանելի, սակայն 20 000 տվյալներ պարունակել են հաշիվների տերերի լրիվ անուն-ազգանունները, նրանց էլեկտրոնային եւ փոստային հասցեները, ինչպես նաեւ բջջային հեռախոսների համարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
105 տրիլիոն նիշով հաշվարկված Պի թիվը գերազանցում է համաշխարհային ռեկորդը
Քանի որ ապագայում համակարգիչները դառնում են ավելի հզոր, մենք անխուսափելիորեն կսկսենք բացահայտել ...
Ստեղծվել է աշխարհում ամենամեծ պրոցեսորը
Պրոցեսորն առաջարկվում է օգտագործել մեքենայական ուսուցման ալգորիթմերի աշխատանքի համար...
Amazon-ը և Microsoft-ը դադարեցնում են իրենց ամպային արտադրանքները Ռուսաստանում
Այս կապակցությամբ Softline-ը զգուշացնում է Microsoft-ի, Amazon-ի և Google-ի ամպային արտադրանքների և ծառայությունների շահագործման հնարավոր ֆունկցիոնալ սահմանափակումների մասին...
Չինական ավտոարտադրողը սկսել է սմարթֆոններ նվիրել իր հաճախորդներին
Nio Phone-ն ունի 6,81 դյույմանոց OLED էկրան՝ 1440 x 3088 պիքսել թույլատրությամբ, 120 Հց հարմարվողական...
ԱՄՆ Կոնգրեսը կրկին փորձում է արգելել չինական TikTok սոցիալական ցանցը
2020 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը փորձեց դա անել, բայց անհաջող էր...
Վարչապետն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա»-ի ղեկավարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր…
Ամենաշատ