News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը առաջին հաղորդագրությունն է գրել Twitter-ի իր միկրոբլոգում Starlink արբանյակային ցանցի օգնությամբ, որը նախատեսվում է օգտագործել արագ ինտերնետի գլոբալ բաժանման համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ուղարկում եմ այս թվիթը տիեզերքի եւ Starlink արբանյակի միջոցով»,- տեղեկացրել է Մասկն իր պաշտոնական Twitter-աքաունթում։ «Օհո, ստացվե՛ց»,- գրել է նա հաջորդ հաղորդագրությունում։

Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը կարող է Երկրի բնակիչների համար ապահովել ինտերնետի լայնաշերտ հասանելիություն։ Նախագծի գործնական իրականացումը սկսվել է 2018 թվականի փետրվարի 22-ին, երբ Falkon-9-ը ուղեծիր դուրս բերեց երկու թեստային արբանյակ՝ Tintin-A-ն եւ Tintin-B-ն։ Նախատեսվում է արձակել մոտ 12 հազար արբանյակ։ Լրացուցիչ 30 հազար արբանյակներ նախատեսվում է դուրս բերել ուղեծիր՝ 328-580 կիլոմետր բարձրության վրա։ SpaceX-ը նախագծի իրականացման ծախսերը գնահատել է 10 մլրդ դոլար, բայց փորձագետներն այդ թիվն իջեցված են համարում։ Starlink-ի առաջին 60 արբանյակներն արձակվել են 2019 թվականի մայիսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
105 տրիլիոն նիշով հաշվարկված Պի թիվը գերազանցում է համաշխարհային ռեկորդը
Քանի որ ապագայում համակարգիչները դառնում են ավելի հզոր, մենք անխուսափելիորեն կսկսենք բացահայտել ...
Ստեղծվել է աշխարհում ամենամեծ պրոցեսորը
Պրոցեսորն առաջարկվում է օգտագործել մեքենայական ուսուցման ալգորիթմերի աշխատանքի համար...
Amazon-ը և Microsoft-ը դադարեցնում են իրենց ամպային արտադրանքները Ռուսաստանում
Այս կապակցությամբ Softline-ը զգուշացնում է Microsoft-ի, Amazon-ի և Google-ի ամպային արտադրանքների և ծառայությունների շահագործման հնարավոր ֆունկցիոնալ սահմանափակումների մասին...
Չինական ավտոարտադրողը սկսել է սմարթֆոններ նվիրել իր հաճախորդներին
Nio Phone-ն ունի 6,81 դյույմանոց OLED էկրան՝ 1440 x 3088 պիքսել թույլատրությամբ, 120 Հց հարմարվողական...
ԱՄՆ Կոնգրեսը կրկին փորձում է արգելել չինական TikTok սոցիալական ցանցը
2020 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը փորձեց դա անել, բայց անհաջող էր...
Վարչապետն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա»-ի ղեկավարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր…
Ամենաշատ