News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու համագործակցության նոր ուղղությունները:

Դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ կրթության ոլորտը ԵՄ-ի  առաջնահերթություններից է և իրենք պատրաստ են աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման ճանապարհին։

Նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է  բարեփոխումների ընթացքն ու նախարարության առաջնահերթությունները:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եվրոպական միությունը կօժանդակի ռազմավարության մշակման աշխատանքներն ավարտին հասցնելու գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության մի շարք այլ ուղղություններ ևս: Մասնավորապես կարևորվել է նախարարության առանձին ստորաբաժանումների և ոլորտային մի շարք կառույցների կարողությունների զարգացման հարցում ԵՄ աջակցության հնարավորությունը, քանի որ բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայությունն առաջնային նշանակություն ունի։

Կողմերը քննարկել են նաև բուհական կրթության ոլորտում համագործակցության ամրապնդման մեխանիզմներն ու համալսարանների միջև կապերի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև  Erasmus+ ծրագրի շրջանավարտների ցանց ստեղծելու, ծրագիրը դեպի հանրակրթության ոլորտ ընդարձակելու հնարավորությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն ՌԴ-ից եւ Բելառուսից ներկրվող հացահատիկի տուրք կմտցնի՝ մեկ տոննան 95 եվրոյի չափով. FT
Եվրահանձնաժողովն առաջիկայում տուրքեր կմտցնի Ռուսաստանից եւ Բելառուսից ներկրվող հացահատիկի համար...
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի...
ԵՄ-ն՝ Ռուսաստանում ընտրությունների մասին. քվեարկությունը «ազատ և արդար չէր»
Ռուսական իշխանությունները շարունակում են ուժեղացնել համակարգված ներքին ռեպրեսիաները...
Եվրահանձնակատարը հայտնել է, որ հակամարտությունն Ուկրաինայում փոխել է ԵՄ տնտեսական պատկերը
Հակամարտությունն Ուկրաինայում փոխել է պատկերը...
Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին
Ես ուրախ եմ մի բանի համար, այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը լրանում է...
Եվրահանձնաժողովը 500 միլիոն եվրո է հատկացրել զինամթերքի արտադրության համար
Բացի այդ, Եվրահանձնաժողովը սկսել է «աշխատանքային ծրագիր՝ միասնական գնումների միջոցով եվրոպական...
Ամենաշատ