Որքան հասկանում եմ պարզվում է պարգեւավճարներ են տվել, որով նախարարի աշխաըտավարձը դարրձել է 1.5 միլիոն դրամ։ Ես էլի դեմ չեմ լավ աշխատողներին տալ պարգեւավճար, ես գաղտնիության պրոցեսի դեմ կապված խնդիր ունեմ։ Այս ամսին այսօր՝ հոկտեմբերի 22–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հրամանին, որով նախարարների աշխատավարձները կրկնապատկվել է։
Նրա խոսքով՝ ինքը 2 ճանապարհ է տեսնում. « Կամ պետք է գան խորհրդարան, սանդղակը փոխել եւ սանդղակով գործակիցներն ավելացնել կամ պարգեւավճարներով վճարել այդ աշխատավարձերը։ Երկու պարագայում էլ ես կողմ եմ, բայց այստեղ խնդիր կա, չի կարելի դա անել գաղտնի, այդ է հարցը»։
Մարուքյանի խոսքով՝ ինքն ապշած է, կառավարության լռությունից. «Երեկվանից այս ինֆորմացիան տարածվում է եւ կառավարությունից, որեւէ ձայն չկա։ Ամեն ինչի մասին խոսում են, բայց երբ որ կոնկրետ մեղադրանք կա իրենց հասցեին չեն պատասխանում»։
Մարուքյանի խոսքով՝ ֆինանսաբյուջետային համակարգի հետ խնդիր կա։
«Խորհրդարանը՝ ի դեմս մեզ, համապատասխան միջոցներ կձեռնարկի այդ գաղտնի ընթացակարգը բացահայտելու եւ հանրությանը ներկայացնելու համար, որովհետու չի կարող հանրային գումարը գաղտնի ընթացակարգերով ծախսել, եթե խոսքը չի գնում պաշտպանական ծախսերի եւ Ազգային անվտանգության հետ կապված ծախսերին»,– ասաց Մարուքյանը։