News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովը քննարկում է կենդանիների հետ դաժան վերաբերվելու համար պատժի խստացման հարցը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, օրինագծի հեղինակ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք ցանկանում են այս օրենսդրական փաթեթով խստացնել կենդանիներին դաժան վերաբերվելու համար պատիժը, ընդհուպ մինչեւ քրեական հետապնդում:

Նրա խոսքով՝ կենդանիների հետ դաժան վերաբերվելու դեպքում ինչպես տնային պայմաններում, այնպես էլ ծառայողական նպատակներով, սպորտային եւ զվարճության տարբեր կարգի միջոցառումներում ցուցադրելու նպատակով, գիտական եւ լաբորատոր հետազոտությունների համար, ինչպես նաեւ անտուն կենդանիների նկատմամբ, մեղավորը պատասխանատվություն կկրի:

Զոհրաբյանը պարզաբանեց, թե քաղաքացիները կենդանիների հանդեպ որ արարքների համար կարող են խոշոր տուգանքի ենթարկվել, իսկ որոնց համար նրանց կարող են ընդհանրապես քրեական պատասխանատվության ենթարկել:

Նշենք, որ այս բոլոր դեպքերում մեղավորները կպատժվեն նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով տուգանքով կամ 1-ից մինչեւ 3 ամիս կալանքով: Ընդ որում՝ կենդանիների հանդեպ ծայրահեղ դաժանություն դրսեւորելու դեպքում քաղաքացուն կարող են ազատազրկել մեկ տարով: Իսկ եթե հանցագործությունը կատարվել է անչափահասների ներկայությամբ, նախնական համաձայնությամբ անձանց խմբով, հատուկ դաժանությամբ, երկուսից ավելի կենդանիների հանդեպ, մեղավորները կպատժվեն նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով տուգանքով կամ 1-ից մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ