News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 22-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովին։

Վրաստանի վարչապետի ելույթով մեկնարկած բացման արարողությունից հետո տեղի է ունեցել բարձրաստիճան քննարկում, որտեղ որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին, Ուզբեկստանի փոխվարչապետ էլյոր Գանիեւը, Չինաստանի կառավարության Եվրասիայի համար հատուկ բանագնաց Լի Հուեյը եւ Ասիական զագացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենը։ Քննարկումը համակարգում էր հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին։

Բանախոսներն իրենց ելույթներում ներկայացրել  են այն առանցքային ոլորտները եւ հավակնոտ նախագծերը, որոնց միջոցով երկրները նախատեսում են ընդլայնել  իրենց ելքը միջազգային շուկաներ եւ էլ ավելի ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը։

Ելույթներին հաջորդող քննարկման ընթացքում պատասխանելով համակարգողի հարցերին՝  Տիգրան Ավինյանն անդրադրաձել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականին, իրականացվող բարեփոխումներին եւ երկրի գրանացած հաջողություններին։   Հաջորդիվ, ՀՀ փոխվարչապետը խոսել է թվային դարաշրջանում պետությունների եւ կառավարությունների ունեցած հնարավորությունների եւ մարտահրավերների մասին, եւ այս համատեքստում Հայաստանի օրինակով ներկայացրել պետական  կառավարման համակարգում իրականացվող վերափոխումները՝ տեխնոլոգիական փոփոխություններին հարմարվելու եւ թվայնացման օգուտները քաղելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 52․45 մլն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի փետրվար...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է…
Կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացվել են Նյու Յորքում քննարկման շրջանակում
Անդրադառնալով կին ձեռներեցների գործունեությանը խրախուսելու ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում...
PROFAL-ը և ML Mining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել
Երկու ընկերությունների համագործակցությունը կիրականացվի «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» և «Ադոնց Պրեմիում» նախագծերի շուրջ...
Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը
Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության…
Ամենաշատ