News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի եւ նրա նախագահ Հրայր Թոմվասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները տեղավորվում են հեղափոխական փոփոխությունների տրամաբանությունում։ Այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ, «Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ տեղի ունեցողը հստակ է անամպ երկնքի պես. Հայաստանում տեղի է ունենում էլիտաների փոփոխություն, նոր էլիտաներ հների փոխարեն։ «Այդ նորերը փոխարինում են մարդկանց, որոնց դուրս են մղում իշխանությունից։ Դա արվում է գիտությամբ։ Համապատասխանաբար՝ սկզբում գործադիր իշխանությունը, հետո՝ օրենսդիրը, հետո՝ դատականը, հետո՝ մամուլը։ Դուք սպասում էիք, որ ինչ-որ տեղ կանգ կառնեն մեջտեղո՞ւմ։ Ես նման հեղափոխություններ չգիտեմ։ Որպեսզի պարոնայք Մարատն ու Ռոբեսպիեռը հեղափոխություն սարքեն, իսկ Լյուդովիկոս թագավորին թողնեն, որ հրամանատարություն անի մի ինչ-որ Պրովանսի մարզո՞ւմ։ Ես դժվարանում եմ նման բան պատկերացնել։ Որպեսզի Լենինը հեղափոխություն անի, իսկ ցարին թողնի սովնարկոմի նախագա՞հ»,- նշել է Իսկանդարյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչու է գործընթացն այդքան երկար ընթանում, քաղաքագետը հիշեցրել է, որ այն գործիքանին, որի միջոցով դա արվում էր առաջ, այն է՝ շատ բարձր լեգիտիմություն – մատը շարժել, եւ 300 հազար հոգի փողոցում են, ու ստիպել վարչապետին ու խորհրդարանին անել ինչ ուզում ես՝ փոխվում է։ «Այդ աջակցությունը մինչեւ վերջերս գլխավորն էր, անգամ իշխանությունների միակ գործիքը։ Այն նվազում է։ Անցել է մեկուկես տարի, էյֆորիան հավերժ լինել չի կարող։ Այսօրվա դրությամբ այդ գործիքանին այնպես չի աշխատում, ինչպես առաջ։ Եթե կարելի լիներ 500 հազարի փողոց դուրս բերել, իրավիճակը Հրայր Թովմասյանի հետ կապված այլ կլիներ։ Սա է հեղափոխական փոփոխությունների տրամաբանությունը»,- փաստել է Ալեքսանդր Իսկանդարյանը։ Միեւնույն ժամանակ, քանի որ Թովմասյանին հեռացնելու օրինական միջոցներ գտնելը դժվար է, փորձ է արվում ստիպել նրան հեռանալ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ