News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող, ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը մեկ ամիս առաջ դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Հունանյանի դիմումի հարցը կորոշվի օրենքով նախատեսված կարգով՝ 80 օրյա ժամկետում։

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի հերթական նիստի Կառավարության ժամին տեղի էր ունեցել զինված հարձակում։ Սպանվել էին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը, եւս 8 հոգի վիրավորվել էին։

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի եւս մեկ անդամ դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման: 

Նաիրի Հունանյանը ներկայումս իր պատիժն է կրում ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում ԱԴԾ-ն 9 ահաբեկչի է ձերբակալել
ԱԴԾ տվյալներով՝ ձերբակալվածները զբաղվել են մուսուլմանների շրջանում ահաբեկչական գաղափարախոսության տարածմամբ...
«Թալիբանն» առաջ է անցել ԻՊ-ից զոհերի թվով
Աշխարհում ահաբեկչության զոհերի թիվը նվազել է...
Հայաստանն «ահաբեկչության գլոբալ ինդեքսում» զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը
Բելառուսն ու Թուրքմենստանն ԱՊՀ տարածքում առավել անվտանգ երկրներ են ճանաչվել...
Աֆղանստանի նախագահը ԻՊ-ին հաղթելու մասին
Աֆղանստանի նախագահն ասել է, թե երկրի անվտանգության ուժերը վերացրել են «Իսլամական պետության» գրոհայիններին...
Գերմանիայում կալանավորել են «Իսլամական պետության» գրոհայիններից մեկի կնոջը
Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում կալանավորվել է «ԻՊ» գրոհայինի կինը...
Ուկրաինայում կալանավորվել է ԻՊ կարեւոր առաջնորդներից մեկը, որը Վրաստանի քաղաքացի է
Ալ Բարա Շիշանին կալանավորվել է Ուկրաինայում...
Ամենաշատ