News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` հանցավորության դեմ պայքարի կազմակերպման արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ քաղաքացիների հետ տարվող աշխատանքները համատեղ կազմակերպելու համար արդյունավետ համագործակցության նպատակով ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական քրեագիտական գլխավոր վարչության ծառայողներն այսօր` հոկտեմբերի 22-ին, հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիների հետ տարվող աշխատանքների շրջանակում համագործակցության, ինչպես նաեւ` ՀՀ ԱԺ խմբակցություններում քաղաքացիների ընդունելության աշխատանքների ընթացքում համագործակցության ապահովման եւ Կոմիտեի ներկայացուցիչների մասնակցության ապահովմանն առնչվող հարցեր:

Քննարկվել է նաեւ մինչդատական վարույթին վերաբերելի մասով օրենսդրական նախաձեռնությունների դեպքում տեղեկատվության եւ վիճակագրության տրամադրման, նախաքննության ընթացքում, հատկապես կոռուպցիոն բնույթի հանցագործություններով, իրավական բացերի կամ կարգավորում պահանջող խնդիրների դեպքում այդպիսիք խմբակցությանը ներկայացնելու վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ նախաքննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ հետագայում համալիր միջոցառումներ ձեռնարկելուն:

ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական քրեագիտական գլխավոր վարչության ծառայողներն այս շաբաթվա ընթացքում կհանդիպեն նաեւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ:

Տպել
Ամենաշատ