News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մենք առաջարկում ենք խորհրդարանին դեմ քվեարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկած օրինագծերի փաթեթին: Հոկտեմբերի 22-ին ԱԺ նիստում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» դաշինքը հանդես էր եկել այս օրենսդրական փաթեթի աջակցությամբ: «Նիստից հետո մենք խոսել ենք այս օրենսդրական փաթեթի հեղինակի հետ, նրա հետ խորհրդակցել եւ կարծում ենք, որ անհրաժեշտ է պատրաստել նաեւ այլ լրացումներ, որ ամեն ինչ փոխկապակցված լինի: Անպես որ, մենք պետք է վերանայենք այս օրենսդրական փաթեթը»,- պարզաբանեց Վարդանյանը:

ԼՀ ղեկավար Էդմոն Մարուքյանը համաձայնեց առաջարկին, բայց նշեց, որ այս հարցն, ամեն դեպքում, անհրաժեշտ է լուծել:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանում», մասնավորապես, կարծում են, որ Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության ղեկավարների պաշտոնները պետք է լինեն քաղաքական, եւ նրանց նշանակման համար անհրաժեշտ է ներկայացնել նույն պահանջները, ինչ պատգամավորներին եւ Կառավարության անդամներին: Նրանք առաջարկում են տարիքային շեմ սահմանել միայն 25 տարեկանում, ինչը հարուցել է «Բարգավաճ Հայաստանի» քննադատությունը, իսկ խորհրդարանի պատերից դուրս՝ հանրության զգալի մասի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ