News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է, որ հիփոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի հետ վերադարձի հնարավորություն օգտվելու սահմանափակումները հանել, այդ թվում վերին շեմը, որը սահմանվել է 55 մլն դրամ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Նշենք, որ այսօր այդ հնարավորությունից կարող են օգտվել այն վարձու աշխատողները, որոնց կողմից գնվող բնակարանի արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը:

«Ասում են սոցիալական խնդիր ենք լուծում՝ կարող է բազմազավակ ընտանիք է եւ 60 մլն դրամով էլ են բնակարան գնում: Ժողովուրդ, 55 մլն դրամանոց բնականար գնողը միայն վարկի սպասարկմանն ուղղելու է ամսական մոտ 600-700 հազար դրամ: Ի՞նչ եք կարծում, այն մարդը, որ կարող է ամսական 600-700 հազար դրամի վարկ սպասարկել, նրա ամսական եկամուտը 1 մլն դրամից էլ ավել պետք է լինի: Ստացվում է, որ մեկ մլն դրամ ստացող մարդուն համարում ենք սոցիալապես անապահով, որին պետք է օգնել բյուջեի հաշվի՞ն: Այսինքն սա սոցիալական խնդիր չի լուծում»,-ասաց Թունյանը:

Նա նկատեց, որ ժամանակին այս օրենքը ընդունվել է, որ խթանի շինարարությունը, քանի որ այդ ժամանակ շինարարությունն անկման փուլում էր. «Վերջին երկու տարիներին շինարարությունը աճ է գրանցել, սկսել է շնչել: Հիմ այս բլոր գումարները պետության համար ծախս են, որոնք կարելի էր այլ տեղ օգտագործել: Եթե այս տարի 8 մլրդ դրամի չափով եկամտային հարկ ենք վերադարձնելու: Եկեք հաշվենք, արդյոք պետությունը չէր կարո՞ղ այդ 8 մլրդ դրամով ինքը մի քանի բազմաբնակարան շենք կառուցեր եւ անտոկոս վարկով տար քաղաքացիներին եւ ավելի հասցեական օգնություն տրամադրեր»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 52․45 մլն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի փետրվար...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է…
Կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացվել են Նյու Յորքում քննարկման շրջանակում
Անդրադառնալով կին ձեռներեցների գործունեությանը խրախուսելու ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում...
PROFAL-ը և ML Mining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել
Երկու ընկերությունների համագործակցությունը կիրականացվի «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» և «Ադոնց Պրեմիում» նախագծերի շուրջ...
Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը
Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության…
Ամենաշատ