News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հարլոք» ճեղքվածքը 300 կմ անցնում է Մոհավա անապատի հյուսիսային սահմանով։ Դիտարկումների պատմության ողջ ընթացքում ճեղքվածքը քնած վիճակում էր, դրա տեղաշարժերը տարեկան 2-11 մմ-ից չէին անցնում։ Գիտնականների կարծիքով, ճեղքվածքի վերջին նկատելի ակտիվությունը տեղի է ունեցել 500 տարի առաջ, հայտնում է Nat-geo-ն։

Հուլիսին Հարավային Կալիֆոռնիայում սկսվել էր սեյսմիկ ակտիվություն, որը ստացել էր «Ռիջկրեստի երկրաշարժերի շարք» անվանումը։ Տարածաշրջանը ցնցել էր նախնական ստորգետնյա  ցնցումը, որի ուժգնությունը 6,4 բալ էր կազմել։ 36 ժամ անց տեղի էր ունեցել 7,1 մագնիտուդով ցնցումը, որը տարածաշրջանում ամենաուժեղն էր վերջին երկու տասնամյակի ընթացքում։ Դրան հետեւել են մոտ 1000 հետցնցումներ։

Այդ իրադարձությունների հետեւանքով «Հարլոք» ճեղքվածքում 2 սմ-ի ուղղահայաց շարժում է գրանցվել։ «Ռիջկրեստի երկրաշարժերի շարքը» ոչ միայն ճողքվածքի շարժում առաջացրեց։ Կալիֆոռնիական տեխնոլոգիական համալսարանի գիտնականների խոսքերով, այն փոխեց պատկերացումն այն մասին, թե ինչպես են սովորաբար տեղի ունենում խոշոր երկրաշարժերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ