News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22–ին ընդունել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018թ. դափնեկիր, Ռոհինջա ժողովրդի առաջնորդ Չո Լա Աունին Մյանմարից:

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ազգային ինքնորոշման իրավունքին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը հանդիսանում է արցախյան ազգային-ազատագրական պայքարի հիմնասյունը՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, լինելով միջազգային իրավունքի եւ ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկը, առանձնակի տեղ է զբաղեցնում արցախյան պետականաշինության մեջ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի կառավարության նիստում քննարկվել է 2020-ի բյուջեի նախագիծը. Այն կներկայացվի ԱԺ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել կառավարության նիստ...
Բակո Սահակյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին...
Կադրերի հարցում լինելու եմ անզիջում. Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը…
Թալիշի վերակառուցումից հետո արդեն 46 ընտանիք վերադարձել է հայրենի գյուղ. Տիգրան Աբրահամյան
Բացի նրանից, որ գյուղն ունի ապրելու համար նախատեսված բոլոր պայմանները՝ նոր դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, հանդիսությունների տուն, գյուղապետարան…
«Մինչեւ շաբաթվա վերջ առաջարկներ ներկայացրեք». Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 12-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ԱԺ նախագահի տեղակալի, մշտական...
«Արցախի հանրապետական» կուսակցությունը ընտրություններում կսատարի Արայիկ Հարությունյանի թեկնածությունը
Անդրադառնալով ԱՀԿ որոշմանը՝ Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար և օրերս այդ կուսակցության համագումարի որոշմամբ սպասվող նախագահական...
Ֆոտոռեպորտաժներ