News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

55 000 նոր աշխատատեղերի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թվերը չափազանցված են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով՝ վերջին տվյալների համաձայն՝ այդ աշխատատեղերը եղել են 20 000-ը, ինչը խոսում է այն մասին, որ վիճակագրական ծառայությունը վատ է աշխատում եւ հակասական տեղեկություն է ներկայացնում:

«Տնտեսական հեղափոխություն տերմինն անընդունելի է, եւ եթե դրա տակ իշխանության որոշ ներկայացուցիչներ զարգացում են ենթադրում, ապա դրա մասին դեռ պետք չէ խոսել՝ հաշվի առնելով աճի ցածր տեպերը: Այժմ տնտեսությունը վերականգնման փուլում է, եւ ցուցանիշները պետք է երկնիշ լինեն: Հայաստանի համար 7 տոկոս աճը շատ քիչ է, քանի որ տնտեսությունը վերականգնելու համար այլ թվեր են անհրաժեշտ, եւ պետական ապարատում դա, կարծես, գիտակցում է միայն վարչապետը»,- նշեց նա:

Մանասերյանը նկատեց, որ դեռեւս որեւէ փոփոխություն չկա: «Անհնար է արտասահմանցի ներդրողներ ներգրավել, քանի դեռ չունենք ներքին ներդրողներ, ինչի մասին վկայում են բանկերում դեպոզիտների քանակը, ինչն էլ համեմատելի է երկրի արտաքին պարտքի հետ եւ կազմում է մոտ 6 մլրդ: Այսինքն, մարդիկ դեռեւս չեն ցանկանում գումար ներդնել տնտեսության մեջ: Ըստ էության, IT-ից բացի, ոչինչ չի զարգանում»,- հավելեց փորձագետը: Նա նաեւ նշեց, որ աղքատության ցուցանիշները նույն մակարդակի վրա են գտնվում, եւ դեռեւս փոփոխություն չկա:     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ում փողոցային շարժական առեւտուրը կկարգավորվի նաեւ մարզերում. փոխնախարար
Փողոցային շարժական առեւտուրը կկարգավորվի նաեւ մարզերում...
Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով...
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է ինքնաթիռներ չունենալու պատճառով. փոխնախարար
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է...
ՀՀ-ում կզրկեն արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունից
Պետք է արգելվի արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունը...
ՀՀ իշխանությունները հրաժարվել են մասնավորեցնել Վրաստանի սահմանին մոտ գտնվող օդանավակայանը
Ստեփանավանի մոտ գտնվող օդանավակայանը հանվել է մասնավորեցման ենթակա գույքի ցուցակից...
Նախատեսվում է պետական տուրք մտցնել քաղավիացիայի շրջանակում մատուցվող ծառայությունների 13 տեսակների համար
Պետական տուրք մատուցվող ծառայությունների համար...
Ամենաշատ