News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ես անձամբ չեմ իմացել, որ նախարարների աշխատավարձը բարձրացվել է, երեկ եմ իմացել: Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Նա նշեց, որ անպայման դրա հետ կապված փորձել է պարզաբանումներ ստանալ, բայց ոչ ամբիոնից, այլ թիմի ներսում:

Թունյանը նաեւ նշեց, որ ինքն արդարացված է համարում նախարարների աշխատավարձերի նման բարձրացումը:

«Եթե նախարարների աշխատավարձերը բարձրանում են, ապա ենթադրաբար պետք է պետական համակարգի մնացած աշխատողների աշխպատավարձերը եւս համամոսնորեն բարձրանան, որովհետեւ ամբողջ համակարգը փոխկապակցված է: Աշխատավաձրի բարձրացումն արդարացված է, որովհետեւ մենք ունենք խնդիր կոմպետենտ, որակյալ բարձր որակավորում ունեցող կադրերին պետական համակարգում ներգրավելու եւ այնտեղ պահելու համար: Մյուս կողմից պետք է չափորոշիչներ լինեն, որ եւ լավ աշխատողը, եւ վատ աշխատողը հավասար չափով վարձատրվեն»,-ընդգծեց Թունյանը:

Տպել
Ամենաշատ