News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այն, ինչ կատարվում է Ռուսաստան-Թուրքիա-ԱՄՆ եռանկյունում, կարելի է անվանել Սիրիայում ազդեցության գոտիների բաժանում։ Այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ ամերիկացիների մասնակի հեռացմամբ Ասադի կառավարությունը մեծ ազատություն է ստանում։ Սիրիացի քրդերով բնակեցված տարածքը բավական կենսունակ պրոտոպետություն էր, բայց դիմակայել կանոնավոր բանակին, ինչպիսին է թուրքականը, իսկ դա ամենաուժեղներից է, եթե ոչ ամենաուժեղը տարածաշրջանում, շատ դժվար է, նշել է Իսկանդարյանը։ «Թուրքերը կվերցնեն իրենցը, այն կանվանեն մի ինչ-որ անվտանգության գոտի։ Սիրիական եւ թուրքական Քրդստանի միջեւ կհայտնվի գիծ, այն էլ՝ թուրքական կառավարության կողմից վերահսկվող։ Դա է Թուրքիայի շահը։ Ասադը տեղի ունեցածի արդյունքում արեց այն, ինչն առաջ չէր ստացվում։ Քրդերը հրաժարվում էին համագործակցել կենտրոնական կառավարության հետ։ Հիմա դա կփոխվի, եւ Ասադի իշխանությունը կտարածվի Սիրիայի գրեթե ամբողջ տարածքի վրա։ Ռուսաստանը Սիրիայում այնքան էլ մեծ ուժեր չի օգտագործում։ Բայց արդյունքում ռուսների աջակցությամբ Ասադը դիմացավ ամերիկացիների դեմ։ Ռուսաստանն այդկերպ օգտագործելով համեմատաբար ոչ մեծ ուժեր՝ ստանում է երկիր, որը Ռուսաստանի վրա հենվելուց բացի այլ ելք չունի։ Սիրիան կարեւորագույն երկիր է տարածաշրջանում։ Տեղի ունեցողը փոխում է պատկերը մերձավորարեւելյան տարածաշրջանում»,- նշեց Իսկանդարյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչպես իրավիճակը կանդրադառնա Հայաստանի վրա, քաղաքագետը նշեց, որ այստեղ հնարավոր է երկու տարբերակ. առաջինը փախստականներն են, քանի որ Սիրիայի հյուսիս-արեւելքում կա հայկական համայնք, այդ թվում քրդալեզու հայկական համայնք։ «Շատերը ստիպված կլինեն փախչել։ Ո՞ւր փախչել. սա է հարցը։ Ինչ-որ մեկը՝ Դամասկոսին մոտիկ, Լիբանան կամ Արեւմուտք։ Ինչ-որ թվով մարդիկ կարող են հայտնվել Հայաստանում։ Սիրիայում տեղաշարժվելը դժվար է։ Պարզապես օդանավակայան հասնելը վտանգավոր է կյանքի համար»,- նշել է քաղաքագետը։ Երկրորդը հումանիտար առաքելությունն է»։ Բայց Ղարաբաղի հետ Ալեքսանդր Իսկանդարյանը կապ չի տեսնում։ «Խաղը, որը խաղում է Թուրքիան Սիրիայում, անհամեմատ ավելի լուրջ է Անկարայի համար։ Այստեղ կարող է գոյանալ երկրորդ Հյուսիսային Կիպրոս»,- ամփոփել է Ալեքսանդր Իսկանդարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ