News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանը պատրաստ է նպաստել Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության հաստատմանը։ Այս մասին Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ հայտարարել է Մերձավոր Արեւելքի հարցերով Չինաստանի հատուկ դեսպանորդ Չժայ Ցզյունը, հայտնում է Tasnim-ը։

Չինացի դիվանագետը ողջունել է Չինաստանի եւ Իրանի միջեւ ռազմավարական հարաբերությունները։ Նա նաեւ ընդգծել է այն նշանակությունը, որ Պեկինը տալիս է Մերձավոր Արեւելքում Խաղաղության եւ կայունության հաստատմանը՝ հավելելով, որ իր երկիրը պատրաստ է այդ նպատակով շարունակել Իրանի հետ խորհրդատվությունները։

Իր կողմից Զարիֆն ասել է, թե Իրանը Չինաստանի հետ հարաբերությունները ռազմավարական է համարում։ Խոսելով Հասան Ռոհանիի կողմից ՄԱԿ ԳԱ նիստում առաջարկված «Օրմուզյան խաղաղ նախաձեռնության» մասին՝ նա նշել է, որ Թեհրանը ողջունում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունաության հաստատման մեջ Պեկինի դերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ