News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Ռուսաստանի  Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, որոնցում ասված է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել մեր անկեղծ ցավակցությունները 2019 թ. հոկտեմբերի 19-ին Կրասնոյարսկի երկրամասում ջրամբարտակի փլուզման արդյունքում զոհվածների հարազատներին եւ ընտանիքներին: Կիսում ենք կորստի դառնությունը եւ ցանկանում բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ