News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին։ Այդ մասին NEWS.am–ին հայտնեցին ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության մարզերում գործարար բարենպաստ միջավայրի ձևավորման և ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

Ողջունելով և շնորհավորելով դեսպանին ՝ նախարար Պապիկյանը վստահություն է հայտնել, որ Մուհամմադ Իսա Ալ Զաաբիի դիվանագիտական գործունեության ընթացքում երկու երկրների գործընկերային հարաբերություններում զարգացման նոր հեռանկարներ կբացվեն ։

Խոսելով Աբու Դաբիում Համաշխարհային էներգետիկ 24-րդ համաժողովին իր մասնակցության մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված ջերմ ընդունելության համար և նկատել, որ ԱՄԷ կատարված այցի ընթացքում առավել տեսանելի է դարձել հայ-էմիրաթական հարաբերություններում տարբեր ուղղություններով համագործակցության դեռևս չիրացված ներուժը:

Իր հերթին դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին ընդգծել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների առանձնահատուկ կարևորությունը ԱՄԷ կառավարության համար և փոխանցել վերջինիս հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրեր կյանքի կոչելու նկատմամբ։ Դեսպանի խոսքերով այժմ քննարկվում է նաև Աբու-Դաբի-Երևան երրորդ ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունը Էմիրության ազգային փոխադրող «Air Arabia» ավիաընկերության կողմից։

Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել «Air Arabia» ավիաընկերության գործունեությունը Հայաստանում և նկատել, որ երկու երկրների մայրաքաղաքների միջև նոր ավիաչվերթի գործարկումը թույլ կտա խոսել հայ-էմիրաթական հարաբերությունների նոր որակի մասին ։

Հանդիպման ընթացքում նախանշվել են երկու երկրների միջև փոխգործակցության ոլորտային ուղղությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպումներին քննարկել ներկայացվող առաջարկներն ու ծրագրերն իրականացնելու ուղղությամբ համատեղ գործնական քայլերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ