News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Քոնիա քաղաքի կանգառներում հակաքրսիտոնեական եւ հակահրեական գրառմամբ պաստառների համար գրավոր հարցադրում է ուղղել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Կարո Փայլանը գրավոր հարցադրման մեջ պարզաբանում է պահանջել ռասիստական պաստառների հետ կապված։

Նշենք, որ Քոնիայի կանգառներում պաստառներ են հայտնվել, որտեղ գրված է. «Մի ընկերացեք քրիստոնյաների ու հրեաների հետ։  Նրանք իրար բարեկամ են։ Եթե նրանց հետ ընկեր եք, ուրեմն նրանցից եք։ Աստված ճիշտ ճանապարհ չի տալիս անիրավներին»։

Տպել
Ամենաշատ