News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունները պետական ապարատի բարեփոխման նոր հնարավորություններ կբացեն։ Այս մասին «Հեղափոխական Հայաստան. բարեփոխումների օրակարգը ոստիկանությունում» քննարկման ընթացքում հոկտեմբերի 22-ին ասաց «Բաց հասարակություն»-Հայաստան հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը։

Նրա խոսքով՝ ՀԿ-ները վաղուց ներկայացրել են իրենց գաղափարները իշխանությունների ավելի թափանցիկ եւ ավելի հաշվետվողական աշխատանքի մասին։ «Մեր հիմնադրամը նույնպես 2000 թվականներին ոստիկանությունում բարեփոխումների մաս է կազմել։ 2006-2007 թվականներին հասարակական կազմակերպությունները լավ հնարավորություն ստացան քննարկելու հարցերն իշխանությունների հետ, եղավ որոշակի առաջընթաց»,- նշեց նա։ Դավիթ Ամիրյանն ասաց, որ առաջ իշխանությունները ոստիկանության համակարգն օգտագործում էին անձնական կամ կուսակցական նպատակների համար, եւ հիմա կա ձգտում՝ վերադարձնել այդ ինստիտուտին նրա գործառույթները։

«Որոշ փոփոխություններ ոստիկանական համակարգում ստեղծում են լավ դաշտ ՀԿ-ների հետ համագործակցության  եւ բնակչության լայն շերտերին ներգրավելու համար»,- ամփոփել է փորձագետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ