News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին կարծիք չունեմ, կարծիք ունենալ չեմ կարող։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

«Որպեսզի կարծիք ունենամ, պետք է համապատասխան տեղեկություն լինի, որին տիրապետում է ՀՔԾ-ն  եւ չեմ տիրապետում ես»,-նշեց նա՝ պատասխանելով հարցին, թե պետք է ձերբակալվեր նա, եթե համաներման ակտը տարածվում է նրան առաջադրված մեղադրանքի վրա։

Հարցին՝ ՍԴ-ում ճգնաժամին ինչպե՞ս պետք է լուծում տրվի, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ասում է՝ «մազաչափ անգամ չեն մոտեցել» լուծմանը, պատգամավորն ասաց․  «Ճգնաժամը ՍԴ-ում եւ որեւէ սահմանադրական մարմնում անվերջ շարունակվելը պետության համար հղի է շատ լուրջ վտանգներով։ Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի գնահատականին, թույլ տվեք այն ես չմեկնաբանեմ։ Սահմանադրական դատարանում ճգնաժամը միայն պայմանավորված չէ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամ, ապա նախագահ դառնալու գործընթացով։ Կմեղմվեր ճգնաժամը, եթե Ազգային ժողովի դիմումը ՍԴ-ին քննվեր եւ բավարարվեր։ ՍԴ ճգնաժամի հարցը պետք է լուծվի, բայց պետք է լուծվի սահմանադրականության եւ իրավական շրջանակներում»։

Սուրեն Գրիգորյանը Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր չի տեսնում․  «Ես չեմ տեսնում որեւէ հիմք պնդելու համար որ քաղաքական հետապնդում կա»։

Դիտարկմանը, որ իշխող ուժից պնդում են՝ Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ի կողմից է նշանակվել ՍԴ նախագահ եւ ՀՀԿ-ի կադրն է, սա չի՞ ենթադրում, որ նրա նկատմամբ գործընթացը քաղաքական է, պատգամավորն արձագանքեց․ «Երբ ՀՀԿ-ի հետ կապվածություն ունեցող անձը չի հեռանում վարույթից, երբ այդ գործի բովանդակությունն առնչվում է նաեւ ՀՀԿ-ի շահերին, գնահատական է ոչ թե ՀՀԿ-ի գործունեությանը, այլ դատարանի նկատմամաբ կասկած է առաջանում»։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պնդմանը, որ 5-6 դեպք կա, երբ պատգամավորչները դարձել են կառավարության անդամ, որպես օրինակ բերելով Արտակ Զեյնալյանի օրինակը, նա պատասխանեց․ 

«Եթե պարոն Ծառուկյանը իրավական գործընթացի անհրաժեշտություն տեսնում է, ոչ մեկ սահմանափակված չէ, թող սկսեն»։

Սուրեն Գրիգորյանը չի շտապում պատասխանել վարչապետի գաղտնի հրամանով նախարարների, փոխնախարարների աշխատավարձը բարձրացնելու մասին տեղեկությանը։

«Դատողություն անել՝ չիմանալով կառավարության պաշտոնական դիքրորոշումը, ես չէի շտապի, ինչ վերաբերում է բացառապես օրենքով անելուն, ապա միայն աշխատավարձերի ֆիքսումն է օրենքով իրականացվում, այլ վճարների մասով վստահ չեմ, որ օրենքի կարգավորում է, ես բացառում եմ, որ կառավարությունը գնացած լինի որեւէ ապօրինի ճանապարհով»։

Նախարարների աշխատավարձի բարձրացման հարցում պատգամավորը ոչ մի զարհուրելի երեւույթ չի տեսնում․ «Աշխատանքի գնահատման տեսանկյունից ես կարծում եմ, որ 1,5 միլիոնն էլ է քիչ նախարարների աշխատանքի գնահատաման համար, քանի որ նրանք փաստացի ժամը 9-ից 6-ը չեն աշխատում, շաբաթ-կիրակի միշտ չեն հանգստանում, այս մասով մտահոգության առիթ չեմ տեսնում, իսկ գաղտնիության մասով, երբ բոլոր ելակետները պարզ կլինեն, կկարողանանք կարծիք հայտնել։ Առեւերույթ զարհուրելի բան չեմ տեսնում, հարցեր կարող է առաջացնել գաղտնիության ֆորմատը»։

Պարզաբանմանն ուղղված որոշակի գործընթաց լինելու է, աշխատանքային, թե հրապարակային, չեմ կարող ասել,  բայց ես չեմ դրա նախաձեռնողը, մեր գործընկերների հետ կարծում եմ կխոսենք։

Տպել
Ամենաշատ